Բ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բ, բ
ՏեսակՀայկական այբուբենի տառ
ՄեծատառԲ
Փոքրատառբ
Մասն էՀայոց գրեր
Այբուբեն(ներ)Հայերեն այբուբեն
Տեղը այբուբենում2-րդ
Տառատեսակները
Հայերենի այբուբեն
Ա ա Ծ ծ Ջ ջ
Բ բ Կ կ Ռ ռ
Գ գ Հ հ Ս ս
Դ դ Ձ ձ Վ վ
Ե ե Ղ ղ Տ տ
Զ զ Ճ ճ Ր ր
Է է Մ մ Ց ց
Ը ը Յ յ Ւ ւ
Թ թ Ն ն Փ փ
Ժ ժ Շ շ Ք ք
Ի ի Ո ո և
Լ լ Չ չ Օ օ
Խ խ Պ պ Ֆ ֆ

Բ, բ (անունը՝ բէն), հայերենի այբուբենի երկրորդ տառն է։ Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին։ Անունն է «բեն»։ Իբրև թվանշան նշանակել է 2, իսկ բյուրի նշանով բ = 20000։ Թվային կարգի արժեքով նշանակում է երկրորդ։

Բ տառի բեն անունը ա տառի այբ անվան հետ կազմավորել է հետևյալ գոյականները՝

այբբենարան,
այբուբեն։

Կրկնակ բաղաձայններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրկնակ բ-ով գրվող գոյականներից են՝

աբբա(հայր)
լոբբի
հոբբի

Յունիկոդում ներկայացված է՝

  • Մեծատառը՝ U+0532
  • Փոքրատառը՝ U+0562

Բրայլով ներկայացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելա-
հայերեն
Dots-12
(անգլ.)
Արևմտա-
հայերեն
Dots-1234
(անգլ.)

Ստեղծումը և ձևերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին իր հորինած այբուբենի բոլոր տառերի հետ միասին։ Կազմվել է երեք ուղղաձիգ՝ երկար և դրա աջ կողմում հավասար հեռավորության վրա գտնվող կարճ և լայն տարրերից։ Հորիզոնական նուրբով երկարին են միացել կարճը՝ վերին ծայրից, լայնը՝ մեջտեղից։

Ունի բոլոր հինգ տառատեսակները, որոնցում պահպանել է իր գծագրական յուրահատկությունը։

  • Գրչագիր Բ - (V -XIII դարեր) սկզբից ևեթ ստեղծվել է որպես գրչության գիր։ Գրվում է երկու տողագծերի միջև, ուղղագիծգծերը միանում են ուղիղ նուրբով։ Դյուրագիծ է գրվում է և ուղղահայաց, և աջ թեքված։ Գործածվում է խոշոր, միջին և մանր չափերով։ Հետագայում վերածվել է բոլորգիր գլխագրի, որն օգտագործվում է նաև այսօր, հիմնականում վերնագրերում։
  • Երկաթագիր Բ - ստեղծվել է գրչագրի հենքից, միայն երկար և կարճ գծերը իրար են միանում ոչ թե ուղիղ, այլ կոր նուրբով։ Գրվում է երկու տողագծերի միջև մյուս գրերին հավասար, խոշոր և միջակ չափերով։ Որպես գլխագիր գրվելիս՝ հաճախ երկարը իջնում է տողագծից ներքև և ծայրը բարակում է, երբեմն լայնը հեռանում է իր տեղից՝ ձգվող նուրբի ուղղությամբ։ Գործածվել է որպես գրչության (V - VII դարեր) և վիմագրության (V դարից մինչև այսօր) գիր։
  • Բոլորգիր կամ բոլորակ Բ - ստեղծվել է որպես առօրյա գրության գիր։ Կազմված է նույնպես երեք ուղղածիգներից և երկու հորիզոնական նուրբերից։ Կարճը և երկարի վերին մասը, որով կազմվում է բոլորակը, նստում է տողագծի վրա, իսկ երկարի մնացած մասը իջնում տողագծից ցած։ Տողից ցած է նաև լայնը, որը հետագայում արագագրության հետևանքով չի գրվել և մնացել է միայն նուրբը։ Դյուրագիծ է, գրվում է ուղղաձիգ և աջ թեքված, խոշոր, միջակ, մանր և մանրագույն չափերով։ XII - XIII դարերում դարձել է գրչության հիմնական, իսկ XVI դարում միաժամանակ նաև՝ տպագրության գիր։
  • Շղագիր Բ - նույն բոլորգիրն է, միայն առանց հաստ ու բարակ գծերի։ Սկսել է գործածվել V - XII դարերում, մասսայականացել՝ XVI դարում։
  • Նոտրգիր Բ - առաջացել է շղագրից, գործածվում է նաև այսօր։

Արտասանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բ» նշանագրում է հայերենի բ բաղաձայնը, որը շրթնային ձայնեղ հնչյուն է և արտաբերվում է շրթունքների հպումով ստեղծված փակվածքի պայթյունով։ Արևելահայ գրական լեզվում բառամիջում ու բառավերջում երբեմն խլանում է՝ դառնալով «փ» (համբույր > համփույր, նուրբ > նուրփ), «պ» (աղբյուր > ախպյուր, աղբ > աղպ), արևմտահայ գրականում անխտիր շնչեղանում է ու արտասանվում է իբրև թավ «փ» (բերել > փերել, բերան > փերան), իսկ բարբառներում կրում բազմատեսակ փոփոխություններ (բան, փան, պէն և այլն)։

Թվային արժեք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բ» նշանակել է երկու և երկրորդ, բյուրի նշանով` ᐱ, «բ» = 2000։ Արաբական թվանշանների գործածությունից հետո էլ օգտագործվել է թվային և թվային կարգի արժեքներով։ Այժմ օգտագործվում է միայն դասական թվականի նշանակությամբ (Բ դասարան - երկրորդ դասարան, մասն Բ - մասն երկրորդ և այլն)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նոր բառգիրք Հայկազեան լեզուի - Վենետիկ 1836
  • Ի. Հարությունյան, Հայոց գիրը - Թիֆլիս 1892
  • Հ. Տաշյան, Ակնարկ մը հայ հնագրության վրա - Վենետիկ 1898
  • Կ. Ղաքադարյան, Հայկական գրի սկզբնական տեսակները - Երևան 1939
  • Ա. Աբրահամյան, Հայկական պալեոգրաֆիա Երևան - 1948
  • Հ. Աճառյան Հայոց գրերը - Երևան 1968
  • Գ. Ջահուկյան, Հայ բարբառագիտության ներածություն - Երևան 1972

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]