Դ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դ, դ
ՏեսակՀայկական այբուբենի տառ
ՄեծատառԴ
Փոքրատառդ
Մասն էՀայոց գրեր
Այբուբեն(ներ)Հայերեն այբուբեն
Տեղը այբուբենում4-րդ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դ (այլ կիրառումներ)
Հայերենի այբուբեն
Ա ա Ծ ծ Ջ ջ
Բ բ Կ կ Ռ ռ
Գ գ Հ հ Ս ս
Դ դ Ձ ձ Վ վ
Ե ե Ղ ղ Տ տ
Զ զ Ճ ճ Ր ր
Է է Մ մ Ց ց
Ը ը Յ յ Ւ ւ
Թ թ Ն ն Փ փ
Ժ ժ Շ շ Ք ք
Ի ի Ո ո և
Լ լ Չ չ Օ օ
Խ խ Պ պ Ֆ ֆ

Դ, դ, հայկական այբուբենի չորրորդ տառը, թվային արժեքն է չորս, չորրորդ, անվանումը՝ դա[1], սերում է հունական նախատիպարից, ըստ ոմանց կերտված է հայկական Գ-ից։

Արտասանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելահայ գրական լեզվի այբբենական համակարգում Դ-ի դերն է առաջնալեզվային ձայնեղ պայթական պարզ բաղաձայն հնչույթի արտահայտումը։ Հին գրական հայերենում, հայերենագետների մի մասի կարծիքով, դ բաղաձայնն ունեցել է նաև շնչեղացած տարբերակ, թեև նրա շնչեղությունը հնչույթատարբերիչ նշանակություն չի ունեցել։ Ետգրաբարյան հայերենում այս բաղաձայնն ունի համապատասխանությունների շարք՝ պայմանավորված բաղաձայնների տեղաշարժով, ինչպես՝ խլացում. դ-տ (կիլիկյան հայերենում և որոշ բարբառներում), շնչեղխլացում. դ-թ (արևմտահայ գրական լեզվում և որոշ բարբառներում)։ Բարբառների մի մասում Դ-ն ունի շնչեղացած տարբերակ, մասնավորապես բառասկզբի դիրքում, թեև շնչեղությունը և ոչ շնչեղությունը այստեղ ևս չեն ներկայանում հնչույթաբանական հակադրությամբ (հակադրությունը իմաստարբերիչ դեր չունի)։

Հայերենում դ բաղաձայնի արտասանական, ձայնաբանական բնութագիրը էական տարբերություններ չի տալիս։ Արտաբերման ժամանակ լեզվի առաջամասը մեջքային կողմով հպվում և փակվածք է ստեղծում վերին ատամնաշարի մակերեսի հետ՝ ետևի (ներսի) կողմից և մասամբ՝ լնդերքի (ալվեոլների) հետ. բերանի ետատամնային խոռոչի կուտակված օդի ճնշմամբ այդ փակվածքը վայրկյանապես բացվում է, և արտաբերությունը ավարտվում է պայթյունով. ձայնալարերը թրթռում են։ Շնչեղացած տարբերակի դեպքում պայթյունին ուղեկցում է նկատելի շունչ (հագագ)։ Արտաբերական դրվածքով հարում է տ, թ պայթականներին։ Նվազագույն հնչույթաբանական հակադրություն է կազմում (մերձավոր լծորդական հարաբերության մեջ է) մի կողմից՝ տ-ի հետ (ձայնեղություն-խլություն. դեր-տեր, դատ-տատ), մյուս կողմից՝ գ-ի հետ (առաջնալեզվայնություն-ետնալեզվայնություն. դող-գող, դեր-գեր), բ-ի հետ (առաջնալեզվայնություն-շրթնայնություն՝ դուռ-բուռ)։

Հին գրական հայերենում և արևելահայ գրական լեզվում գրությունը հիմնականում համապատասխանում է արտասանությանը (դու, գունդ, անդունդ, դեղ)։ Ժամանակակից արևելահայ գրական լեզվում ավանդական գրությամբ դ տառը առանձին դիրքերում (օրինակ ր-ից հետո մի շարք դեպքերում) արտահայտում է հարաբերակից շնչեղ խուլ պայթականը՝ թ (բերդ, մարդ, վարդ, անդամ)։ Կիլիկյան հայերենում և արևմտահայ գրական լեզվում թեև հիմնականում պահպանում է ավանդական՝ մեսրոպյան ուղղագրությունը, բայց առաջինում արտասանվում է տ, երկրորդում՝ թ[2]։

Ձևակազմական բնութագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձևակազմական պլանում այս բաղաձայնով է արտահայտվում դ հոդը, որը ժամանակակից արևելահայ գրական լեզվում ապաձայնեղացած է[2]։

Կիրառությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական դրամի խորհրդանիշը։

Մեծատառ Դ-ի ոճային պատկերը 1995 թվականից գործածվում է որպես հայկական դրամի խորհրդանիշ։

Բրայլով ներկայացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արլ. Արմ.
Dots
145
Dots
1456

Կրկնակ բաղաձայններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ընդդիմություն
ընդդիմախոս
դդում (կարդացվում է՝ [դըթում])
  • Կրկնակ դ-ով տեղանուն է՝
Դդմաշեն (կարդացվում է՝ [դըթմաշեն])։

Unicode

Յունիկոդում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեծատառ Դ ՝ U+0534
  • Տողային դ ՝ U+0564

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառար, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, էջ 79
  2. 2,0 2,1 Հ. Զ. Պետրոսյան, Հայրենագիտական բառարան, Երևան, «Հայաստան», 1987, էջ 170-171